Terms and Conditions | Stamps of Armenia

Օգտագործման կանոններ

Հայաստանյան հաճախորդների համար


Առցանց խանութի պայմանագիր-օֆերտա

Առցանց խանութի անունից (այսուհետև նաև՝ stamps.am), որը պատկանում է «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը (այսուհետև՝ ՎԱՃԱՌՈՂ), հրապարակվում է սույն Պայմանագիրը, որը հանրային պայմանագիր-օֆերտա է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց (այսուհետև՝ ԳՆՈՐԴ) համար, հետևյալի մասին։


1. Պայմանագիր-օֆերտայի առարկան

1.1. ՎԱՃԱՌՈՂԸ պարտավորվում է ԳՆՈՐԴԻ սեփականությանը հանձնել, իսկ ԳՆՈՐԴԸ պարտավորվում է ընդունել www.stamps.am առցանց խանութից պատվիրած ապրանքները և վճարել դրանց համար (այսուհետև՝ ԱՊՐԱՆՔ)։


2. Պայմանագրի կնքման պահը

2.1. Սույն Պայմանագրի տեքստը հանրային օֆերտա է։

2.2. ՎԱՃԱՌՈՂԻՑ ԱՊՐԱՆՔ պատվիրելու փաստը համարվում է սույն Պայմանագրի անվերապահ ընդունում, և ԳՆՈՐԴԸ համարվում է ՎԱՃԱՌՈՂԻ հետ պայմանագրային հարաբերություններ հաստատած անձ։ 

2.3. ԱՊՐԱՆՔԻ ՊԱՏՎԵՐԻ մշակումը և հաշվարկները պետք է կատարվեն ԳՆՈՐԴԻ կողմից www.stamps.am առցանց խանութում պատվեր ձևակերպելու միջոցով։

 2.4 Սույն Պայմանագրի պայմանները, այդ թվում՝ ապրանքների գները, կարող են միակողմանի փոփոխվել ՎԱՃԱՌՈՂԻ կողմից։ Սույն կետում նշված բոլոր փոփոխությունները հասանելի են stamps.am կայքում։ ԳՆՈՐԴՆ ինքնուրույն է տեղեկանում նման փոփոխությունների մասին և կայքից օգտվելով կամ պատվեր ձևակերպելով՝ ընդունում է Պայմանագրի պայմանները։

 

 

3. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ գները

3.1. Առցանց խանութում գները նշված են ՀՀ դրամով՝ ԱՊՐԱՆՔԻ մեկ միավորի համար:

 3.2 Առցանց խանութում ԱՊՐԱՆՔԻ առաքման սակագինն է՝ 500 ՀՀ դրամ։

 3.3. ՊԱՏՎԵՐԻ ընդհանուր գումարը նշված է «Զամբյուղ» բաժնի «Ընդամենը» տողում։ 


4. ԱՊՐԱՆՔԻ դիմաց վճարում

4.1. Անկանխիկ վճարման դեպքում ԱՊՐԱՆՔԻ գինը վճարելու ԳՆՈՐԴԻ պարտականությունը կատարված է համարվում ԳՆՈՐԴԻ հաշվարկային հաշվից 100% (հարյուր տոկոս) արժեքով կանխավճարի ելքագրման պահից։  

4.2. ԳՆՈՐԴԻՆ առաքված ԱՊՐԱՆՔՆԵՐԻ գինը, անվանումը և քանակը պետք է համապատասխանեն ԳՆՈՐԴԻ վճարած հաշիվ-ապրանքագրում նշված տվյալներին։


5. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ առաքում

5.1. ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՆՈՐԴԻՆ պետք է առաքվեն ԳՆՈՐԴԻ կողմից ՊԱՏՎԵՐԸ ձևակերպելիս նշած հասցեով։

5.2 ԱՊՐԱՆՔԻ առաքման ճշգրիտ արժեքը սահմանվում է առցանց խանութի համակարգի կողմից, երբ ԳՆՈՐԴԸ ձևակերպում է պատվերը։


6. Կողմերի իրավունքները և պարտականությունները

6.1. ՎԱՃԱՌՈՂԸ պարտավոր է․

 6.1.1. Պայմանագիրը կնքելուց առաջ ԳՆՈՐԴԻՆ տրամադրել բոլոր տեղեկությունները ԱՊՐԱՆՔԻ հիմնական սպառողական հատկությունների մասին, տեղեկացնել ՎԱՃԱՌՈՂԻ հասցեն (գտնվելու վայրը), ԱՊՐԱՆՔԻ արտադրման վայրը, ՎԱՃԱՌՈՂԻ ամբողջական անվանումը, ԱՊՐԱՆՔԻ գինն ու գնման պայմանները, առաքման պայմանները։ Վերոնշյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ՎԱՃԱՌՈՂԻ կայքում․ 

6.1.2. Որևէ կերպ չհրապարակել ԳՆՈՐԴԻ անձնական տվյալները և դրանց հասանելիություն չտրամադրել երրորդ անձանց:

 6.1.3. ԳՆՈՐԴԻՆ հնարավորություն տալ անվճար խորհրդատվություն  ստանալ խանութի www.stamps.am կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեներով։ Խորհրդատվության շրջանակները չեն սահմանափակվում ՊԱՏՎԵՐԻ կատարմանը վերաբերող հարցերով։

 6.2. ԳՆՈՐԴԸ պարտավոր է․ 

6.2.1. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ կնքելուց առաջ խանութի www.stamps.am կայքում ծանոթանալ Պայմանագիր-օֆերտայի բովանդակությանը, վճարման և առաքման պայմաններին․

6.2.2. ԱՊՐԱՆՔԻ առաքման համար տրամադրել հավաստի տեղեկություններ իր մասին (անունը, ազգանունը, հայրանունը, կոնտակտային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն), հասցեն և տվյալները․

6.2.3 Ամբողջությամբ վճարել ՊԱՏՎԵՐԻ գինը։


7. Կողմերի պատասխանատվությունը և վեճերի լուծումը

 7.1. Սույն ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

7.2. ՎԱՃԱՌՈՂԸ պատասխանատվություն չի կրում ՊԱՏՎԵՐԻ առաքման համար, եթե ԳՆՈՐԴԸ տրամադրել է առաքման սխալ հասցե։

7.3 ՎԱՃԱՌՈՂԻ՝ առաքման պարտականությունը համարվում է կատարված ԱՊՐԱՆՔԸ ԳՆՈՐԴԻՆ հասցեական առաքում կատարելու դեպքում։ 

7.4. ՎԱՃԱՌՈՂԸ պատասխանատվություն չի կրում, եթե ԱՊՐԱՆՔԻ սպառողական հատկությունների մասին ԳՆՈՐԴԻ սպասելիքները բավարարված չեն։

 

7.5 ՎԱՃԱՌՈՂԸ պատասխանատվություն չի կրում ԱՊՐԱՆՔԻ առաքման պարտականության մասնակի կամ ամբողջական չկատարման համար, եթե այդ չկատարումը անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանք է։ 

7.6. ՊԱՏՎԵՐԸ ձևակերպելիս ԳՆՈՐԴԸ պատասխանատու է իր մասին տրամադրած տեղեկությունների հավաստիության և ՊԱՏՎԵՐԻ ճշգրիտ ձևակերպման համար և հաստատում է, որ կարդացել է և ընդունում է ՊԱՅՄԱՆԱԳՐԻ պայմանները։

7.7. ԿՈՂՄԵՐԻ միջև սույն Պայմանագրով սահմանված պարտականությունների կատարման ժամանակ ծագող բոլոր վեճերն ու տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Դրանք լուծելու անհնարինության դեպքում ԿՈՂՄԵՐՆ իրավունք կունենան հայցելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց շահերի դատական պաշտպանություն։


8. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ վերադարձ և փոխանակում

8.1․ Փոստային ծառայությունների դիմաց վճարման միջոց համարվող նամականիշային ապրանքները ենթակա չեն վերադարձի։


9. Անհաղթահարելի ուժի հանգամանքներ 

9.1 Կողմերն ազատվում են սույն ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածում։ Իբրև անհաղթահարելի ուժի հանգամանքներ հասկացվում են որոշակի պայմաններում առաջացած արտակարգ և անհաղթահարելի հանգամանքները, որոնք խոչընդոտում են ԿՈՂՄԵՐԻՆ կատարել սույն Պայմանագրով սահմանված իրենց պարտականությունները։ Դրանց թվում են բնական աղետները (երկրաշարժ, ջրհեղեղ և այլն), հասարակական կյանքի հանգամանքները (ռազմական գործողություններ, արտակարգ դրություններ, մեծածավալ գործադուլներ, համաճարակներ և այլն), հանրային իշխանությունների արգելիչ միջոցառումները (փոխադրման արգելք, արժույթի սահմանափակումներ, առևտուրն արգելող միջազգային պատժամիջոցներ և այլն)։ Այդ ժամանակահտվածում ԿՈՂՄԵՐԸ փոխադարձ բողոքներ չեն ներկայացնում, և ԿՈՂՄԵՐԻՑ յուրաքանչյուրը ստանձնում է սեփական ռիսկը անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքների համար։


10. Պայմանագրի գործողության ժամկետը 

10.1. Սույն ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ուժի մեջ է մտնում ՊԱՏՎԵՐԻ ձևակերպման պահից և գործում է մինչև ԿՈՂՄԵՐԻ պարտականությունների ամբողջական կատարումը։

 

11. Անձնական տեղեկատվություն 

11.1. ՎԱՃԱՌՈՂԸ հավաքում և մշակում է ԳՆՈՐԴՆԵՐԻ անձնական տվյալները (այն է՝ ԳՆՈՐԴԻ ազգանունը, անունը, հայրանունը, առաքման հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը) և սույն ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ հետևյալ նպատակներով․

·        սույն Պայմանագրի պայմանների կատարում,

·        պատվիրված ԱՊՐԱՆՔԻ առաքում ԳՆՈՐԴԻՆ։ 

11.2. www.stamps.am առցանց խանութում ԱՊՐԱՆՔԻ ՊԱՏՎԵՐԸ ձևակերպելով՝ ԳՆՈՐԴԸ համաձայնություն է տալիս պատվիրված ԱՊՐԱՆՔԻ առաքման և սույն Պայմանագրի պայմանների կատարման նպատակներով իր անձնական տվյալների հավաքմանն ու մշակմանը։ 

11.3. ԳՆՈՐԴԻ անձնական տվյալները հավաքելիս և մշակելիս ՎԱՃԱՌՈՂՆ այլ նպատակ չի հետապնդում՝ բացի սույն ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 11․1 կետով նշված նպատակներից։

11.4. ԳՆՈՐԴՆԵՐԻ անձնական տվյալները հասանելի են միայն ՊԱՏՎԵՐԻ իրականացմանն անմիջականորեն առնչվող անձանց։




Միջազգային հաճախորդների համար


Դրույթներ և պայմաններ

 

Ծառայության պայմանները

 

Stamps.am կայքը գործարկվում է «ՀայՓոստ Յու Էս Էյ Քորփ» կորպորացիայի և վերջինիս դուստր ընկերությունների կողմից։ Ամբողջ կայքում «մենք», «մեզ» և «մեր» տերմինները վերաբերում են «ՀայՓոստ Յու Էս Էյ Քորփ․» կորպորացիային և վերջինիս դուստր ընկերություններին (այսուհետև՝ «Վաճառող»)։ Վաճառողը սույն կայքը, այդ թվում՝ սույն կայքում ներառված ամբողջ տեղեկատվությունը, գործիքներն ու ծառայություններն առաջարկում է Ձեզ՝ օգտատիրոջը, պայմանով, որ Դուք ընդունում եք սույնով սահմանված բոլոր դրույթները, պայմանները, քաղաքականություններն ու ծանուցումները։ 

Մեր կայք այցելելով կամ դրանից օգտվելով, տվյալներ տրամադրելով և/կամ մեզնից կամ մեր միջոցով որևէ իր վաճառելով կամ գնելով՝ Դուք ներգրավվում եք մեր «Ծառայության» մեջ և համաձայնում եք կատարել հետևյալ դրույթներն ու պայմանները («Ծառայության պայմաններ», «Օգտագործման պայմաններ», «Պայմաններ»), այդ թվում՝ ստորև նշված և/կամ հղմամբ հասանելի լրացուցիչ դրույթներն ու պայմանները։

Սույն Ծառայության պայմանները տարածվում են կայքի բոլոր օգտատերերի վրա՝ առանց սահմանափակվելու ներառելով բրաուզերները, վաճառողներին, գնորդներին, առևտրականներին և/կամ բովանդակություն տրամադրողներին։ 

Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Ծառայության պայմանները մեր կայք մուտք գործելուց կամ դրանից օգտվելուց առաջ։ Կայքի որևէ հատված մուտք գործելով կամ օգտագործելով՝ Դուք համաձայնում եք կատարել սույն Ծառայության պայմանները։ Եթե համաձայն չեք սույն համաձայնագրի բոլոր դրույթներին և պայմաններին, չեք կարող մուտք գործել կայք կամ օգտվել որևէ ծառայությունից։ Եթե սույն Ծառայության պայմանները դիտարկվում են որպես օֆերտա, դրա ընդունումը հստակ կերպով սահմանափակվում է Ծառայության սույն պայմաններով։ Ներկայիս խանութում ավելացվող ցանկացած նոր գործառույթներ կամ գործիքներ ևս ենթարկվում են սույն Ծառայության պայմաններին։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում թարմացնելու, փոփոխելու կամ փոխարինելու սույն Ծառայության պայմանների ցանկացած մաս՝ թարմացումների և/կամ փոփոխությունների մասին հրապարակելով մեր կայքում։ Փոփոխություններին տեղեկանալու նպատակով կայքը պարբերաբար ստուգելու պատասխանատվությունը Ձերն է։ Որևէ փոփոխության հրապարակումից հետո Ձեր կողմից կայքի օգտագործումը շարունակելու փաստը նշանակում է այդ փոփոխությունների ընդունում։ 

 

ԲԱԺԻՆ 1 – ԱՌՑԱՆՑ ԽԱՆՈՒԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Համաձայնելով սույն Ծառայության պայմաններին՝ Դուք հավաստում եք, որ չափահաս եք և տալիս եք մեզ Ձեր համաձայնությունը Ձեր խնամակալության ներքո անչափահասների կողմից սույն կայքի գործածմանը։

 

Դուք չեք կարող գործածել մեր ապրանքները որևէ ապօրինի կամ չլիազորված նպատակով, ինչպես նաև չեք կարող սույն Ծառայությունից օգտվելիս խախտել Ձեր իրավասության որևէ օրենք։ 

Պայմաններից որևէ մեկի չկատարումը կամ խախտումն անմիջապես կհանգեցնի Ձեզ Ծառայությունների մատուցման դադարեցման։

 

ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՔՈՒՄ

Մենք կատարում ենք միջազգային փոխադրումներ։ Բոլոր պատվերներն առաքվում են «USPS»-ի միջոցով։

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ պատվերի ստուգման և մշակման համար պահանջվում է մինչև 5 աշխատանքային օր։ Առաքման համար պահանջվում է լրացուցիչ 10 - 20 աշխատանքային օր։

Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ կորած, գողացած, վնասված ապրանքի կամ առաքման ուշացման համար այն պահից, երբ Ձեր պատվերը հանձնել ենք փոխադրման։ Մենք պատասխանատու չենք մաքսատան, տուրքերի, հարկերի կամ մեր ապրանքների ներկրումից բխող այլ վճարումների համար։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում առանց նախնական ծանուցման ցանկացած ժամանակ փոփոխելու կամ թարմացնելու մեր առաքման քաղաքականություններն ու ընթացակարգերը։ 

 

 

ԲԱԺԻՆ 2 – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Մենք մեզ իրավունք ենք վերապահում որևէ անձի ցանկացած ժամանակ որևէ պատճառով մերժելու մեր ծառայությունը։

Դուք գիտակցում եք, որ Ձեր տվյալները (բացառությամբ քարտային տվյալների) կարող են չծածկագրված տեսքով փոխանցվել և ենթարկվել (ա) տարբեր ցանցերով փոխանցման, (բ) փոփոխությունների՝ կապակցող ցանցերի կամ սարքերի տեխնիկական պահանջներին հարմարվելու և համապատասխանելու համար։  Դուք համաձայնում եք, որ առանց մեր նախնական գրավոր համաձայնության չեք վերարտադրելու, չեք կրկնօրինակելու, չեք պատճենահանելու, վաճառելու, վերավաճառելու կամ շահագործելու Ծառայության որևէ հատված, Ծառայության գործածությունը, Ծառայության հասանելիությունը կամ Ծառայության մատուցման կայքի որևէ կոնտակտային տվյալ։ Սույն համաձայնագրում տեղ գտած ենթավերնագրերը ներառված են բացառապես հարմարավետության համար և որևէ կերպ չեն սահմանափակում կամ այլ կերպ ազդում սույն Պայմանների վրա։

 

 

ԲԱԺԻՆ 3 – ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Մենք պատասխանատվություն չենք կրում, եթե սույն կայքում հասանելի տեղեկությունները ճշգրիտ, ամբողջական կամ արդիական չեն։ Սույն կայքում տեղադրված նյութերը տրամադրվում են ընդհանուր տեղեկատվության համար և չպետք է համարվեն առաջնորդող կամ միակ հիմք որոշումների կայացման համար՝ առանց տեղեկատվության առաջնային, առավել ճշգրիտ, առավել ամբողջական կամ ավելի արդիական աղբյուրների դիմելու։ Սույն կայքի նյութերով առաջնորդվելու դեպքում Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր կրած ռիսկերի համար։ 

Սույն կայքը կարող է պարունակել պատմական տեղեկություններ։ Պատմական տեղեկություններն անհրաժեշտաբար արդիական չեն և տրամադրվում են միայն կողմնորոշման համար։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ փոփոխելու սույն կայքի բովանդակությունը, սակայն մեր կայքի տեղեկությունները թարմացնելու պարտավորություն չունենք։ 

Դուք համաձայնում եք, որ մեր կայքում փոփոխություններին հետևելը Ձեր պատասխանատվությունն է։

 

ԲԱԺԻՆ 4 – ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մեր ապրանքների գները Ձեզ կտեղեկացվեն www.stamps.am կայքում կամ «ՀայՓոստ Յու Էս Էյ Քորփ»-ի գրասենյակներում։ Գների հետագա փոփոխությունների դեպքում Դուք կտեղեկանաք դրանց մասին www.stamps.am կայքի միջոցով կամ «ՀայՓոստ Յու Էս Էյ Քորփ»-ի գրասենյակներից։ Մեր ապրանքների գները ենթակա են փոփոխության առանց նախնական ծանուցման։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ փոփոխելու կամ դադարեցնելու Ծառայությունը (կամ դրա որևէ մաս կամ դրա որևէ բովանդակություն)՝ առանց որևէ ծանուցման։ 

Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև Ծառայության որևէ փոփոխության, գնի փոփոխման, կասեցման կամ դադարեցման համար։

 

 

ԲԱԺԻՆ 5 – ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (կիրառելի դեպքերում)

 

Որոշ ապրանքներ կամ ծառայություններ կարող են հասանելի լինել միայն կայքի միջոցով։ Նման ապրանքները կամ ծառայությունները կարող են սահմանափակ քանակ ունենալ․դրանք ենթակա են վերադարձի կամ փոխանակման բացառապես մեր Վերադարձի քաղաքականությամբ սահմանված կարգով։

 

Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը խանութում առկա մեր ապրանքների նկարներն ու գույները հնարավորինս ճշգրիտ ցուցադրելու համար։ Մենք չենք կարող երաշխավորել, որ Ձեր համակարգչի էկրանին ցուցադրված բոլոր գույները ճշգրիտ կլինեն։ 

Մենք մեզ իրավունք ենք վերապահում, սակայն պարտավորություն չունենք սահմանափակելու մեր ապրանքների կամ Ծառայությունների վաճառքը որևէ անձի, աշխարհագրական որևէ տարածաշրջանում կամ որևէ իրավասության։ Մենք կարող ենք օգտվել այդ իրավունքից յուրաքանչյուր կոնկրետ դեպքում։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում սահմանափակելու մեր առաջարկած ցանկացած ապրանքի կամ ծառայությունների քանակները։ Ապրանքների բոլոր նկարագրությունները կամ գները ենթակա են փոփոխության ցանկացած ժամանակ, առանց նախնական ծանուցման, մեր միանձնյա հայեցողությամբ։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ դադարեցնելու ցանկացած ապրանք։

Մենք չենք երաշխավորում, որ Ձեր գնած կամ ձեռք բերած որևէ ապրանքի, ծառայության, տեղեկության կամ այլ նյութի որակ համապատասխանելու է Ձեր սպասելիքներին կամ որ Ծառայության մեջ տեղ գտած ցանկացած սխալ շտկվելու է։

 

ԲԱԺԻՆ 6 – ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ

 

Մենք մեզ իրավունք ենք վերապահում մերժելու մեզ մոտ Ձեր ձևակերպած ցանկացած պատվեր։ Մենք կարող ենք մեր միանձնյա հայեցողությամբ սահմանափակել կամ կասեցնել մեկ անձի կողմից, մեկ ընտանիքի կողմից կամ մեկ պատվերով ձեռք բերած քանակները։ Նման սահմանափակումները կարող են վերաբերել նույն գնորդի հաշվից, նույն վարկային քարտով կամ նույն վճարային հասցեով և/կամ առաքման հասցեով ձևակերպած պատվերներին։ Եթե մենք փոփոխենք կամ կասեցնենք պատվերը, մենք կարող ենք փորձել տեղեկացնել Ձեզ էլեկտրոնային փոստով և/կամ պատվերի ձևակերպման ժամանակ լրացրած վճարման հասցեով/հեռախոսահամարով։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում սահմանափակելու կամ արգելելու այն պատվերները, որոնք, մեր միանձնյա կարծիքով, թվում են դիլերների, վերավաճառողների կամ դիստրիբյուտորների ձևակերպած պատվերներ։

Դուք համաձայնում եք գնումների և հաշվի մասին տրամադրել արդիական, ամբողջական և ճշգրիտ տեղեկություններ մեր խանութից յուրաքանչյուր գնման ժամանակ։

Դուք համաձայնում եք ժամանակին թարմացնել Ձեր հաշվի և այլ տվյալները, այդ թվում՝ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, վարկային քարտերի համարներն ու գործողության ժամկետները, որպեսզի մենք կարողանանք իրականացնել Ձեր գործարքները և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Ձեզ հետ։ 

 

ԲԱԺԻՆ 7 – ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

Խանութին Ձեր անձնական տվյալների տրամադրումը կարգավորվում է մեր Գաղտնիության քաղաքականությամբ։

 

ԲԱԺԻՆ 8 – ՍԽԱԼՆԵՐ, ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ

Երբեմն մեր կայքում կամ Ծառայության մեջ կարող են հայտնվել տեղեկություններ, որոնք պարունակում են տպագրական վրիպակներ, անճշտություններ կամ բացթողումներ ապրանքների նկարագրություններում, գների մասին ինֆորմացիայում, ակցիաների, առաջարկների, ապրանքների առաքման սակագների, տարանցման ժամկետների և հասանելիության վերաբերյալ տեքստերում։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ առանց նախնական ծանուցման ուղղելու որևէ սխալ, անճշտություն կամ բացթողում և փոփոխելու կամ թարմացնելու տեղեկությունները կամ կասեցնելու պատվերները, եթե Ծառայության մեջ կամ որևէ առնչվող կայքում կա ոչ ճշգրիտ տեղեկություն (այդ թվում՝ Ձեր կողմից պատվերը ձևակերպելուց հետո)։

 

Մենք պարտավորություն չենք ստանձնոնւմ թարմացնելու, փոփոխելու կամ պարզաբանելու Ծառայության մեջ կամ դրան առնչվող որևէ կայքում տեղ գտած որևէ տեղեկություն՝ առանց սահմանափակման ներառելով գնային ինֆորմացիան՝ բացառությամբ օրենքով պահանջվող դեպքերի։ Ծառայության մեջ կամ դրան առնչվող որևէ կայքում տեղ գտած որևէ տվյալի փոփոխություն կամ թարմացում չի կարող հիմք համարվել առ այն, որ Ծառայության մեջ կամ դրան առնչվող որևէ կայքում տեղ գտած ամբողջ տեղեկատվությունը փոփոխվել է կամ թարմացել։

 

ԲԱԺԻՆ 9 – ԱՐԳԵԼՎԱԾ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ի լրումն սույն Ծառայության պայմաններով սահմանված այլ արգելքների՝ Դուք համաձայնում եք, որ երբեք․(ա) չեք օգտագործելու Ծառայութւյունը կամ դրա բովանդակությունը որևէ ապօրինի նպատակով, (բ) չեք հորդորելու այլոց կատարել որևէ ապօրինի արարք կամ մասնակցել դրան, (գ) չեք խախտելու որևէ միջազգային, դաշնային, մարզային կամ պետական կանոնակարգ, կանոնադրություն, օրենք կամ տեղական հրամաններ, (դ) չեք ոտնահարելու կամ խախտելու մեր մտավոր սեփականության իրավունքները կամ այլոց մտավոր սեփականության իրավունքները, (ե) ոտնձգություն չեք կատարելու, չեք չարաշահելու, չեք վիրավորելու, չեք վնասելու, չեք անպատվելու, չեք զրպարտելու, չեք նվաստացնելու, չեք ահաբեկելու և խտրականություն չեք ցուցաբերելու որևէ մեկի նկատմամբ՝ ելնելով սեռից, սեռական կողմնորոշումից, կրոնից, ազգությունից, ռասայից, ազգային ծագումից կամ հաշմանդամությունից, (զ) Ծառայության միջոցով չեք ներկայացնելու որևէ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկատվություն, (է) չեք ներբեռնելու կամ փոխանցելու վիրուսներ կամ այլ տեսակի վնասակար կոդեր, որոնք կարող են գործածվել Ծառայության կամ դրան առնչվող որևէ կայքի, այլ կայքերի կամ ինտերնետի աշխատանքին կամ ֆունկցիոնալությանը վնաս հասցնելու համար, (ը) կայքից այլոց անձնական տվյալները չեք հավաքելու կամ դրանց չեք հետևելու, (թ) «սպամ», «ֆիշինգ», «ֆարմինգ» կամ «պրետեքստ» որակվող բովանդակություն չեք ուղարկելու, (ժ) չեք օգտագործելու ձեռքի կամ ավտոմատ ծրագրեր, սարքեր, սկրիպտային ռոբոտներ, այլ միջոցներ՝ Ծառայությանը կամ դրան առնչվող որևէ տվյալի կամ տեղեկության հասանելիություն ստանալու, վեբ-սարդերի, որոնողական ռոբոտների կամ տվյալների արտահանման միջոցով վնաս հասցնելու համար, (ի) չեք օգտվելու Ծառայությունից որևէ անվայել կամ անբարո նպատակով, (լ) չեք խախտելու կամ խուսափելու Ծառայության կամ առնչվող որևէ կայքի, այլ կայքերի կամ ինտերնետի անվտանգության միջոցներից։ Սույն կիրառություններից որևէ մեկի արգելքը խախտելու դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում դադարեցնելու Ծառայության կամ առնչվող որևէ կայքի Ձեր գործածությունը։

 

ԲԱԺԻՆ 10 – ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Մենք չենք երաշխավորում, հայտարարում կամ ապահովագրում, որ մեր Ծառայության Ձեր գործածությունը լինելու է առանց ընդհատումների, ժամանակին, անվտանգ կամ առանց սխալների։ 

Մենք չենք երաշխավորում, որ ծառայության գործածությունից ստացված արդյունքները լինելու են ճշգրիտ կամ հավաստի։

Դուք համաձայնում եք, որ մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք հեռացնել ծառայությունն անորոշ ժամկետով կամ ցանկացած ժամանակ առանց Ձեզ կանխավ զգուշացնելու կասեցնել ծառայությունը։

Դուք հստակ համաձայնում եք, որ ծառայության Ձեր գործածությունը կամ դրանից օգտվելու անհնարինությունը բացառապես կատարվում է Ձեր սեփական ռիսկով։

Ծառայությունը և դրա միջոցով Ձեզ առաքված բոլոր ապրանքներն ու ծառայությունները (բացառությամբ մեր կողմից հստակ նշված դեպքերի) տրամադրվում են Ձեզ «ինչպես կան» և «ինչպես հասանելի են»՝ առանց որևէ բացահայտ կամ ոչ բացահայտ հայտարարության, երաշխավորության կամ պայմանների, այդ թվում՝ ապրանքի պիտանիության կամ ապրանքի որակի, որոշակի նպատակով պիտանիության, մնայունության, սեփականության իրավունքի և իրավունքների չխախտման մասին ենթադրյալ երաշխիքների կամ պայմանների։

 

Վաճառողը, դրա տնօրենները, պաշտոնյաները, աշխատակիցները, մասնաճյուղերը, գործակալները, կապալառուները, պրակտիկանտները, մատակարարները, ծառայություն մատուցողները կամ արտոնագրողները ոչ մի դեպքում պատասխանատու չեն որևէ վնասի, կորստի, բողոքի, որևէ ուղղակի կամ անուղղակի, պատահական, քրեորեն պատժելի, առանձնահատուկ կամ հետևանքային վնասների համար՝ առանց սահմանափակման ներառելով բաց թողած շահույթը, բաց թողած հասույթը, բաց թողած խնայողությունը, տվյալների կորուստը, փոխադրման ծախսերը կամ նմանատիպ որևէ այլ վնաս՝ պայմանագրի, իրավախախտման (այդ թվում՝ անփութության), խիստ պատասխանատվության կամ այլ հիմքով կամ ոչ, եթե դրանք առաջ են եկել ծառայության Ձեր գործածությունից կամ ծառայության ընթացքում գնած որևէ ապրանքի Ձեր գործածությունից, ինչպես նաև ծառայության կամ որևէ ապրանքի Ձեր գործածության հետ կապված որևէ բողոքի դեպքում՝ առանց սահմանափակվելու ներառելով բովանդակության ցանկացած սխալ կամ բացթողում կամ ծառայության միջոցով հայտնված, փոխանցված կամ այլ կերպ հասանելի դարձած ծառայության կամ որևէ բովանդակության (կամ ապրանքի) կամ ծառայության գործածության արդյունքում հասցված որևէ կորստի կամ վնասի դեպքում՝ անկախ դրանց հնարավորության մասին զգուշացումից։ Քանի որ որոշ պետություններ կամ իրավասություններ չեն թույլատրում բացառել կամ սահմանափակել հետևանքային կամ պատահական վնասների համար պատասխանատվությունը, մեր պատասխանատվությունը նման նահանգներում կամ իրավասություններում սահմանափակվելու է օրենքով թույլատրված առավելագույն չափով։

 

 

ԲԱԺԻՆ 11 – ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Դուք համաձայնում եք փոխհատուցել, պաշտպանել և վնասներից զերծ պահել Վաճառողին և դրա մայր և դուստր ձեռնարկություններին, մասնաճյուղերին, գործընկերներին, պաշտոնյաներին, տնօրեններին, գործակալներին, կապալառուներին, արտոնագրողներին, ծառայություն մատուցողներին, ենթակապալառուներին, մատակարարներին, պրակտիկանտներին և աշխատակիցներին, զերծ պահել վերջիններիս որևէ բողոքից կամ պահանջից՝ ներառյալ երրորդ անձանց կողմից ներկայացված սույն Ծառայության պայմանները Ձեր կողմից խախտելու առթիվ կամ մեջբերվող փաստաթղթերի խախտման կամ որևէ օրենքի կամ երրորդ անձի իրավունքի խախտման առթիվ պահանջված փաստաբանի ողջամիտ վճարները։

 

ԲԱԺԻՆ 12 - ԿԱՌԱՎԱՐՈՂ ՕՐԵՆՔԸ

Սույն Ծառայության պայմանները և ցանկացած առանձին համաձայնագրեր, որոնց համաձայն՝ մենք Ձեզ ծառայություններ ենք մատուցում, կառավարվում և կարգավորվում են Կալիֆորնիա նահանգի օրենքներով սահմանված կարգով։ 

 

ԲԱԺԻՆ 13 – ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այս էջում Դուք ցանկացած ժամանակ կարող եք տեսնել Ծառայության պայմանների գործող տարբերակը։

Մենք մեզ իրավունք ենք վերապահում մեր միանձնյա հայեցողությամբ փոփոխելու կամ փոխարինելու սույն Ծառայության պայմանների ցանկացած մաս՝ մեր կայքում հրապարակելով թարմացումներն ու փոփոխությունները։

Փոփոխություններին ծանոթանալու նպատակով պայբերաբար մեր կայքը ստուգելը Ձեր պատասխանատվությունն է։ Սույն Ծառայության պայմանների որևէ փոփոխությունից հետո Ձեր կողմից մեր կայք մուտք գործելու կամ մեր Ծառայությունից օգտվել շարունակելու փաստը համարվում է այդ փոփոխությունների ընդունում։