Privacy Policy | Stamps of Armenia

Գաղտնիության քաղաքականություն

Տեղական հաճախորդների համար


ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սույն Գաղտնիության քաղաքականությունը նպատակ ունի բացատրելու, թե ինչպես է տեղեկատվությունը հավաքվում մեր կայքում և ինչպես են մշակվում հավաքված տեղեկությունները։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարող է ամեն պահ փոփոխության ենթարկվել։ Stamps.am-ից օգտվելով՝ դուք ընդունում եք սույն Գաղտնիության քաղաքականության մեջ և Ծառայությունների պայմաններում սահմանված դրույթներն ու պայմանները։

Որոշ դեպքերում մենք հնարավոր է խնդրենք ձեր անձնական տվյալները, օրինակ՝ անունը, հասցեն, հեռախոսահամարը, ծննդյան ամսաթիվը, էլեկտրոնային փոստի հասցեն, վճարային տվյալները և այլն։ Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, այն դեպքում, երբ դուք մեր առցանց խանութից գնում կատարեք, պատասխանեք հաղորդագրությունների, օրինակ՝ էլեկտրոնային նամակների, ինչպես նաև այնպիսի ծառայությունների մատուցման համար, որոնք պահանջում են գրանցվել, օրինակ՝ մեր առաքման ցանկում ընդգրկվելու համար։ Մենք կարող ենք ձեզնից հավաքել նաև երրորդ անձանց անձնական տվյալներ․ օրինակ, եթե խնդրեք մեզ ապրանք առաքել որևէ երրորդ անձի, մենք կարող ենք խնդրել ստացողի անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հասցեն, հեռախոսահամարը և այլ տվյալներ։ Նշված տվյալները գործածվելու են բացառապես այն նպատակով, որի համար դրանք տրամադրվել են, և մենք հետագայում կապ չենք հաստատելու երրորդ անձի հետ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ երրորդ անձն ինքը դիմի մեզ։

Մեր կայք ձեր այցելությունների մասին տեղեկություններ հավաքելու և ձեր փորձը բարելավելու համար մենք կարող ենք կիրառել «քուքի» ֆայլեր։ Դրանք փոքրածավալ տեքստային ֆայլեր են, որոնք պահեստավորվում են ձեր համակարգչի կոշտ սկավառակում և կիրառվում՝ դիտման և կայքի կատարողականությունն արագացնելու միջոցով գնումների ձեր փորձը բարելավելու համար։ «Քուքի» ֆայլերը կիրառվում են նաև stamps.am կայքից օգտվելու ձեր փորձն անհատականացնելու և stamps.am վերադառնալիս ձեր տեղեկությունները հիշելու համար։ Դուք կարող եք անջատել բոլոր «քուքի» ֆայլերը, եթե նախընտրում եք չստանալ դրանք։ Կարող եք նաև այնպես կարգաբերել ձեր համակարգիչը, որ այն զգուշացնի ամեն անգամ, երբ կիրառվեն «քուքի» ֆայլեր։ Երկու դեպքում էլ պետք է սահմանեք ձեր բրաուզերի անհրաժեշտ կարգաբերումները։ Նկատի՛ ունեցեք, որ ձեր համակարգչում «քուքի» ֆայլերը մերժելու կարգաբերում ընտրելով՝ դուք կարող եք սահմանափակել կայք ձեր այցի ֆունկցիոնալությունը, և հնարավոր է, որ կայքի որոշ գործառույթներ ձեզ հասանելի չլինեն։

Մենք «Google Analytics»-ի միջոցով կարող ենք հավաքել նաև «սեղմումների հոսքի» մասին տվյալներ (օր․՝ սերվերի հասցե, դոմենի անուն և այլն), ինչպես նաև ժողովրդագրական և 3-րդ անձանց լսարանի տվյալներ (օր՝ տարիք, սեռ, հետաքրքրություններ)՝ մեր լսարանին ավելի լավ հասկանալու նպատակով։ Այս տեղեկատվությունը կարող է համադրվել ձեր տրամադրած տեղեկությունների հետ՝ թույլ տալով մեզ բարելավել ձեր փորձը։


ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ

Ձեզնից մեր ստացած բոլոր անձնական տվյալները կգրանցվեն, կկիրառվեն և կպաշտպանվեն տվյալների պաշտպանության գործող օրենսդրությամբ և սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով։ Մենք օգտագործելու ենք ձեր անձնական տվյալները նախ և առաջ ձեզ ապրանքներ և ծառայություններ տրամադրելու նպատակով (օր՝ ձեր առցանց պատվերը սպասարկելու և ուղարկելու համար)։ Մենք կարող ենք էլեկտրոնային փոստով պարբերաբար տեղեկացնել հաճախորդներին թարմացումների և ակցիաների մասին։ Եթե ցանկանում եք ջնջել ձեր հասցեն առաքման ցանկից, կարող եք այցելել stamps.am և հեռացնել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն՝ թարմացնելով ձեր անձնական տվյալները, կամ սեղմել «դադարեցնել բաժանորդագրությունը» հղումը մեզնից ստացած էլեկտրոնային նամակի ստորին մասում։ Կայքով ձեր անձնական տվյալները թարմացնելու համար մու՛տք գործեք stamps.am և ընտրե՛ք «Իմ հաշիվ» բաժինը։

Բացառությամբ սույն Գաղտնիության քաղաքականությամբ նախատեսված դեպքերի՝ մենք չենք վաճառում, փոխանակում կամ այլ կերպ տրամադրում ձեր անձնական տվյալները որևէ երրորդ անձի առանց նախապես ձեզ տեղեկացնելու և պահպանելու տվյալների պաշտպանության մասին գործող օրենքները։ Ձեր տվյալները կարող են փոխանցվել մեր դուստր ձեռնարկություններին, կայքի հոսթինգով զբաղվող գործընկերներին և այլ գործընկերների, որոնք օժանդակում են մեզ կայքի ձևավորման և աշխատանքի, ծառայությունների մատուցման կամ հավաքված տվյալների վերլուծության հարցերում։ Նշված կողմերը օգտագործելու են ձեր տվյալները բացառապես սույնով նախատեսված նպատակներով և պարտավորված են լինելու պահպանել ձեր տեղեկությունների գաղտնիությունը։ Մենք առանց համաձայնություն ստանալու անձնական տվյալներ կհրապարակենք նաև օրենքով պահանջվող դեպքերում կամ անվտանգության նպատակներով։


ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ԳՈՎԱԶԴ

Համաձայն վերոնշյալի՝ մենք օգտագործում ենք ձեր անձնական տեղեկությունները ձեզ թիրախավորված գովազդ կամ այնպիսի մարքեթինգային հաղորդագրություններ տրամադրելու համար, որոնք մեր կարծիքով կարող են հետաքրքրել ձեզ։ Դուք կարող եք ընտրել հրաժարվել նշված ծառայությունների որոշ մասից՝ կապ հաստատելով մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով։

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մեզ տրամադրած ձեր տեղեկությունների անվտանգությունը պաշտպանված է մեր ձեռնարկած անվտանգության բազմաթիվ միջոցառումներով։ Ձեր անձնական տվյալները պահպանվում են անվտանգ ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, որոնք ունեն հասանելիության հատուկ իրավունքներ և պարտավոր են պահպանել տեղեկությունների գաղտնիությունը։ Այդուհանդերձ, չնայած stamps.am –ի բոլոր ջանքերին, համացանցով տվյալների փոխանցումը երաշխավորված կերպով բացարձակապես անվտանգ չի կարող լինել, ուստի այդ փոխանցումը կատարվում է ձեր ռիսկով։

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Կայքի միջոցով պատվեր կատարելու դեպքում մենք պահպանելու ենք ձեր պատվերի տվյալները մեր գրանցումների համար՝ բացառությամբ այն դեպքի կամ մինչև դուք խնդրեք ջնջել այդ տեղեկությունները։


ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

stamps.am-Ը, ԻՐ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ, ԻՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՑ, ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ, ՏՆՕՐԵՆՆԵՐԻՑ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ԿԱՄ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՍՈՒՅՆ ԿԱՅՔԻ ՁԵՐ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՄ ՉԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՈՐԵՎԷ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ, ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՈՎ ՈՐԵՎԷ ԱՆՈՒՂՂԱԿԻ, ԴԻՏԱՎՈՐՅԱԼ, ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՄ ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ։

Սույն կայքի Գաղտնիության քաղաքականությանն առնչվող բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ հաշվի չառնելով միջազգային մասնավոր իրավունքի սկզբունքները։



Միջազգային հաճախորդների համար


ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սույն Գաղտնիության քաղաքականությունը նպատակ ունի բացատրելու, թե ինչպես է տեղեկատվությունը հավաքվում մեր կայքում և ինչպես են մշակվում հավաքված տեղեկությունները։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարող է ամեն պահ փոփոխության ենթարկվել։ Stamps.am-ից օգտվելով՝ դուք ընդունում եք սույն Գաղտնիության քաղաքականության մեջ և Ծառայությունների պայմաններում սահմանված դրույթներն ու պայմանները։

Որոշ դեպքերում մենք հնարավոր է խնդրենք ձեր անձնական տվյալները, մասնավորապես՝ անունը, հասցեն, հեռախոսահամարը, ծննդյան ամսաթիվը, էլեկտրոնային փոստի հասցեն, վճարային տվյալները և այլն։ Սա հնարավոր է, օրինակ, այն դեպքում, երբ դուք մեր առցանց խանութից գնում կատարեք, պատասխանեք հաղորդագրությունների, օրինակ՝ էլեկտրոնային նամակների, ինչպես նաև այնպիսի ծառայությունների մատուցման համար, որոնք պահանջում են գրանցվել, օրինակ՝ մեր առաքման ցանկում ընդգրկվելու համար։ Մենք կարող ենք ձեզնից հավաքել նաև երրորդ անձանց անձնական տվյալներ․ օրինակ, եթե խնդրեք մեզ ապրանք առաքել որևէ երրորդ անձի, մենք կարող ենք խնդրել ստացողի անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հասցեն, հեռախոսահամարը և այլ տվյալներ։ Նշված տվյալները գործածվելու են բացառապես այն նպատակով, որի համար դրանք տրամադրվել են, և մենք հետագայում կապ չենք հաստատելու երրորդ անձի հետ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ երրորդ անձն ինքը դիմի մեզ։

Մեր կայք ձեր այցելությունների մասին տեղեկություններ հավաքելու և ձեր փորձը բարելավելու համար մենք կարող ենք կիրառել «քուքի» ֆայլեր։ Դրանք փոքրածավալ տեքստային ֆայլեր են, որոնք պահեստավորվում են ձեր համակարգչի կոշտ սկավառակում և կիրառվում՝ դիտման և կայքի կատարողականությունն արագացնելու միջոցով գնումների ձեր փորձը բարելավելու համար։ «Քուքի» ֆայլերը կիրառվում են նաև stamps.am կայքից օգտվելու ձեր փորձն անհատականացնելու և stamps.am վերադառնալիս ձեր տեղեկությունները հիշելու համար։ Դուք կարող եք անջատել բոլոր «քուքի» ֆայլերը, եթե նախընտրում եք չստանալ դրանք։ Կարող եք նաև այնպես կարգաբերել ձեր համակարգիչը, որ այն զգուշացնի ամեն անգամ, երբ կիրառվեն «քուքի» ֆայլեր։ Երկու դեպքում էլ պետք է սահմանեք ձեր բրաուզերի անհրաժեշտ կարգաբերումները։ Նկատի ունեցեք, որ ձեր համակարգչում «քուքի» ֆայլերը մերժելու կարգաբերում ընտրելով՝ դուք կարող եք սահմանափակել կայք ձեր այցի ֆունկցիոնալությունը, և հնարավոր է, որ կայքի որոշ գործառույթներ ձեզ հասանելի չլինեն։

Մենք «Google Analytics»-ի միջոցով կարող ենք հավաքել նաև «սեղմումների հոսքի» մասին տվյալներ (օր․՝ սերվերի հասցե, դոմենի անուն և այլն), ինչպես նաև ժողովրդագրական և 3-րդ անձանց լսարանի տվյալներ (օր՝ տարիք, սեռ, հետաքրքրություններ)՝ մեր լսարանին ավելի լավ հասկանալու նպատակով։ Այս տեղեկատվությունը կարող է համադրվել ձեր տրամադրած տեղեկությունների հետ՝ թույլ տալով մեզ բարելավել ձեր փորձը։


ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ

Ձեզնից մեր ստացած բոլոր անձնական տվյալները կգրանցվեն, կկիրառվեն և կպաշտպանվեն տվյալների պաշտպանության գործող օրենսդրությամբ և սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով։ Մենք օգտագործելու ենք ձեր անձնական տվյալները նախ և առաջ ձեզ ապրանքներ և ծառայություններ տրամադրելու նպատակով (օր՝ ձեր առցանց պատվերը սպասարկելու և ուղարկելու համար)։ Մենք կարող ենք էլեկտրոնային փոստով պարբերաբար տեղեկացնել հաճախորդներին թարմացումների և ակցիաների մասին։ Եթե ցանկանում եք ջնջել ձեր հասցեն առաքման ցանկից, կարող եք այցելել stamps.am և հեռացնել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն՝ թարմացնելով ձեր անձնական տվյալները, կամ սեղմել «դադարեցնել բաժանորդագրությունը» հղումը մեզնից ստացած էլեկտրոնային նամակի ստորին մասում։ Կայքով ձեր անձնական տվյալները թարմացնելու համար մուտք գործեք stamps.am և ընտրեք «Իմ հաշիվ» բաժինը։

Բացառությամբ սույն Գաղտնիության քաղաքականությամբ նախատեսված դեպքերի՝ մենք չենք վաճառում, փոխանակում կամ այլ կերպ տրամադրում ձեր անձնական տվյալները որևէ երրորդ անձի առանց նախապես ձեզ տեղեկացնելու և պահպանելու տվյալների պաշտպանության մասին գործող օրենքները։ Ձեր տվյալները կարող են փոխանցվել մեր դուստր ձեռնարկություններին, կայքի հոսթինգով զբաղվող գործընկերներին և այլ գործընկերների, որոնք օժանդակում են մեզ կայքի ձևավորման և աշխատանքի, ծառայությունների մատուցման կամ հավաքված տվյալների վերլուծության հարցերում։ Նշված կողմերը օգտագործելու են ձեր տվյալները բացառապես սույնով նախատեսված նպատակներով և պարտավորված են լինելու պահպանել ձեր տեղեկությունների գաղտնիությունը։ Մենք առանց համաձայնություն ստանալու անձնական տվյալներ կհրապարակենք նաև օրենքով պահանջվող դեպքերում կամ անվտանգության նպատակներով։


ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ԳՈՎԱԶԴ

Համաձայն վերոնշյալի՝ մենք օգտագործում ենք ձեր անձնական տեղեկությունները ձեզ թիրախավորված գովազդ կամ այնպիսի մարքեթինգային հաղորդագրություններ տրամադրելու համար, որոնք մեր կարծիքով կարող են հետաքրքրել ձեզ։ Դուք կարող եք ընտրել հրաժարվել նշված ծառայությունների որոշ մասից՝ կապ հաստատելով մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով։


ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մեզ տրամադրած ձեր տեղեկությունների անվտանգությունը պաշտպանված է մեր ձեռնարկած անվտանգության բազմաթիվ միջոցառումներով։ Ձեր անձնական տվյալները պահպանվում են անվտանգ ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, որոնք ունեն հասանելիության հատուկ իրավունքներ և պարտավոր են պահպանել տեղեկությունների գաղտնիությունը։ Այդուհանդերձ, չնայած stamps.am –ի բոլոր ջանքերին, համացանցով տվյալների փոխանցումը երաշխավորված կերպով բացարձակապես անվտանգ չի կարող լինել, ուստի այդ փոխանցումը կատարվում է ձեր ռիսկով։

 

ԵՎՐՈՊԱՅԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Եթե դուք Եվրոպայի ռեզիդենտ եք, դուք իրավասու եք ունենալու ձեր մասին մեր պահած անձնական տվյալների հասանելիություն և հայցելու, որ այդ անձնական տվյալներն ուղղվեն, թարմացվեն կամ հեռացվեն։ Եթե ցանկանում եք օգտվել այդ իրավունքից, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կապի միջոցներով։

Միևնույն ժամանակ, եթե դուք Եվրոպայի ռեզիդենտ եք, հաշվի առեք, որ մենք ձեր տվյալները ենթարկում ենք մշակման ձեզ հետ մեր հնարավոր պայմանագրերն իրագործելու (օրինակ՝ եթե դուք կայքով որևէ ապրանք պատվիրեք) կամ մեր վերոնշյալ օրինական գործնական շահերը որևէ այլ կերպ հետապնդելու նպատակով։ Միևնույն ժամանակ, խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր տեղեկությունները փոխանցվելու են Եվրոպայից դուրս, այդ թվում՝ Կանադա և ԱՄՆ։


ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Կայքի միջոցով պատվեր կատարելու դեպքում մենք պահպանելու ենք ձեր պատվերի տվյալները մեր գրանցումների համար՝ բացառությամբ այն դեպքի կամ մինչև դուք խնդրեք ջնջել այդ տեղեկությունները։


ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

stamps.am-Ը, ԻՐ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ, ԻՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՑ, ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ, ՏՆՕՐԵՆՆԵՐԻՑ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ԿԱՄ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՍՈՒՅՆ ԿԱՅՔԻ ՁԵՐ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՄ ՉԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՈՐԵՎԷ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ, ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՈՎ ՈՐԵՎԷ ԱՆՈՒՂՂԱԿԻ, ԴԻՏԱՎՈՐՅԱԼ, ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՄ ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ։


Սույն կայքի Գաղտնիության քաղաքականությանն առնչվող բոլոր հարցերը կարգավորվում են Կալիֆորնիա նահանգի օրենսդրությամբ՝ հաշվի չառնելով միջազգային մասնավոր իրավունքի սկզբունքները։

 



Վերադարձի և փոխհատուցման քաղաքականություն


Շնորհակալություն www.stamps.am - ից գնում կատարելու համար։

Եթե լիովին գոհ չեք գնումից, մենք պատրաստ ենք օգնել։


Ուշադրություն


Փոստային ծառայությունների դիմաց վճարման միջոց համարվող առարկաները և առցանց Ձեր գնած ապրանքները ենթակա չեն վերադարձի և փոխհատուցման։


Վերադարձ

Ապրանքը կարող եք վերադարձնել այն ստանալու օրից 7 օրացուցային օրվա ընթացքում ՄԻԱՅՆ այն դեպքում, եթե գնել եք ապրանքն անմիջապես մեր խանութից։ Վերադարձի համար ապրանքը պետք է լինի չօգտագործված և նույն վիճակում, որում այն ստացել եք։ Ապրանքը չպետք է հանված լինի սկզբնական փաթեթավորումից։ Ապրանքը պետք է ուղեկցվի ստացականով կամ գնումը հաստատող այլ փաստաթղթով։


Փոխհատուցում

Ապրանքը Ձեզնից ստանալուց հետո մենք այն կուսումնասիրենք և կծանուցենք Ձեզ դրա ստացման մասին։ Եթե Ձեր փոխհատուցումը հաստատվի, մենք կնախաձեռնենք փոխհատուցման փոխանցումը Ձեր բանկային քարտին (կամ կվերադարձնենք գումարը Ձեր վճարած եղանակով)։ Դուք կստանաք փոխհատուցումը մի քանի օրվա ընթացքում՝ կախված Ձեր քարտը թողարկողի քաղաքականությունից։ 


Առաքում

Առաքանին վերադարձնելու համար առաքման ծախսերի վճարման համար պատասխանատվություն եք կրում Դուք։ Առաքման ծախսերը ենթակա չեն փոխհատուցման։ Փոխհատուցման հաստատման դեպքում վերադարձի առաքման ծախսի արժեքը կհանվի Ձեր փոխհատուցման գումարից։